Իտալական «Միլանը» լրջորեն հետաքրքրված է «Ուդինեզեի» պաշտպան Թոմաս Կրիստենսենի տրանսֆերով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
«Ռոսոներին» 23-ամյա ֆուտբոլիստին ընդգրկել է հունվարի տրանսֆերային պատուհանի համար նախատեսված կարճ ցուցակում:
Ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն և տեխնիկական տնօրեն Ջեֆրի Մոնկադան տպավորված են դանիացու ցուցադրած խաղով:
Կրիստենսենը 198 սմ հասակ ունի և Ա Սերիայում հաղթել է օդային մենապայքարների 72 տոկոսը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական «Ասթոն Վիլան ցանկանում էր ձեռք բերել Կրիստենսենին, սակայն Ֆրիուլին ներկայացնող ակումբը պահանջել էր 15 միլիոն եվրո, և գործարքը չէր կայացել:


