Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրում «Միլանը» 3-3 հաշվով ավարտեց «Սասուոլոյի» դեմ արտագնա հանդիպումը։
Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի կազմում գոլով աչքի ընկան հարձակվողներ, պորտուգալացի Ռաֆայել Լեաուն, սերբ Լուկա Յովիչն ու շվեյցարացի Նոա Օկաֆորը:
«Միլանը» 69 միավորով մնաց երկրորդ տեղում, 13 միավոր է զիջում առաջատար «Ինտերին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Սասուոլոն» 26 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:
Իտալիայի Ա սերիա, 32-րդ տուր
«Սասուոլո» - «Միլան»՝ 3-3
Անդրեա Պինամոնտի, 4, Արմանդ Լորենտե, 10, 53 - Ռաֆայել Լեաու, 20, Լուկա Յովիչ, 59, Նոա Օկաֆոր, 84


