Իտալական «Միլանն» ընկերական խաղում հյուրընկալվելիս մրցեց ավստրիական «Ռապիդի» դեմ և գրանցեց 1-1 հաշիվը:
«Միլանից» 64-րդ րոպեին հաշիվը բացեց իտալացի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին, տանտերերից 88-րդ րոպեին պատասխանեց ավստրիացի կիսապաշտպան Ֆուրկան Դեմիրը:
Սա «Միլանի» առաջին խաղն էր պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկայի գլխավորությամբ: Հանդիպումը ցուցադրվում էր Fast Sports-ի ուղիղ եթերում:
Ընկերական խաղ
«Ռապիդ Վիեննա» (Ավստրիա) - «Միլան» (Իտալիա)՝ 1-1
Ֆուրկան Դեմիր, 88 - Ալեսանդրո Ֆլորենցի, 64


