Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրի մեկնարկային խաղում փոխչեմպիոն «Միլանը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Վերոնային»:
Խաղի միակ գոլը 56-րդ րոպեին խփեց Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը:
Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը 26 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Վերոնան» 15 միավորով 17-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 17-րդ տուր
«Վերոնա» - «Միլան»` 0-1
Տիջանի Ռեյնդերս, 56