Logo

«Միլանը» կարող է պաշտոնանկ անել Կոնսեյսաուին

16:55 / 31.01.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանը» դիտարկում է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուին պաշտոնանկ անելու տարբերակը, հայտնում է Milanpress-ը:

Զագրեբի «Դինամոյից» կրած պարտությունից հետո հանդերձարանում իրավիճակը լարվել է, իսկ 50-ամյա մասնագետի կոշտ մեթոդները դարձել են կոնֆլիկտի պատճառ:

Թիմի մեծ մասը դեմ է Կոնսեյսաուին, իսկ Ալվարո Մորատան ցանկանում է հեռանալ ակումբից, քանի որ չի կարողանում շփվել պորտուգալացու հետ:

«Պարմայի» դեմ Ա Սերիայի 22-րդ տուրի խաղից հետո Կոնսեյսաուի և «Ռոսոներիի» ավագ Դավիդե Կալաբրիայի միջև վիճաբանությունը նույնպես լայն արձագանք է ստացել, թիմի գրանցած արդյունքներն էլ բավարար չեն:

Պորտուգալացի մասնագետի օրոք «Միլանը» նվաճել է Իտալիայի Սուպերգավաթը և բոլոր մրցաշարերում հաղթել է 8 խաղերից 5-ը (2 պարտություն, 1 ոչ-ոքի):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ