Logo

«Միլանը» կամային հաղթանակի հասավ Ֆաբրեգասի «Կոմոյի» դեմ խաղում

23:27 / 14.01.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում «Միլանը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Կոմոյին»։

Տանտերերից 60-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի նորեկ, Իսպանիայի Մ19 հավաքականի վինգեր Ասանե Դիաոն։ «Ռոսոներիի» պատասխան գոլը 71-րդ րոպեին խփեց ֆրանսիացի պաշտպան Թեո Էռնանդեսը, իսկ 76-րդ րոպեին պորտուգալացի եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուն հաղթանակ պարգևեց հյուրերին։

«Միլանը» 31 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը 19 միավորով 16-րդն է։

Իտալիայի Ա Սերիա, 19-րդ տուր

«Կոմո» - «Միլան»` 1-2 

Ասանե Դիաո, 60 - Թեո Էռնանդես, 71, Ռաֆայել Լեաու, 76

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ