Logo

«Միլանը» կամային հաղթանակի հասավ «Յուվենտուսի» նկատմամբ և դուրս եկավ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ

00:58 / 04.01.2025Ֆուտբոլ
null

«Միլանը» դարձավ Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը:

Պորտուգալացի Սերժիու Կոնսեյշաուի գլխավորությամբ առաջին խաղում «Միլանը» 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացած երկրորդ կիսաեզրափակիչի 71-րդ րոպեին «Միլանից» հաշիվը հավասարեցրեց ամերիկացի վինգեր Քրիստիան Պուլիշիչը, իսկ չորս րոպե անց պատահմամբ սեփական դարպասը գրավեց «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին:

«Միլանը» տիտղոսը կվիճարկի Իտալիայի գործող չեմպիոն և սուպերգավաթակիր «Ինտերի» հետ:

Իտալիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Յուվենտուս» - «Միլան»` 1-2

Քենան Յիլդիզ, 21 - Քրիստիան Պուլիշիչ, 71, Ֆեդերիկո Գատի, 75 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա