Logo

«Միլանը» կազմել է Մենյանին հավանական փոխարինողների ցանկը

14:54 / 10.04.2025Ֆուտբոլ
null

Մայք Մենյանի հեռանալու դեպքում «Միլանը» ցանկանում է թիմում տեսնել Լյուկա Շևալյեին («Լիլ»), Մարկո Կարնեսեկիին («Ատալանտա») կամ Բարտ Ֆերբրյուգենին («Բրայթոն»), հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Մենյանի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականի ամռանը: Ֆրանսիացու հետ համաձայնության չհասնելու դեպքում «Ռոսոներին» այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է վաճառել նրա տրանսֆերային իրավունքը:

Իտալական ակումբը պատրաստ է տարեկան 4.5 միլիոն եվրո աշխատավորձով նոր պայմանագիր առաջարկել 29-ամյա դարպասապահին, սակայն նա ցանկանում է ստանալ առնվազն 5 միլիոն եվրո:

«Ռոսոներիի» ղեկավարությունը սպասում է ֆուտբոլիստի գործակալների պատասխանին:

Ֆրանսիայի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ