Իտալիայի չեմպիոն «Միլանի» ղեկավարությունը կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին, հայտնում է Calciomercato-ն:
Միլանյան գրանդում դեմ են կտրուկ որոշումներին, սակայն պատրաստ են դիտարկել իտալացի մասնագետին հեռացնելու տարբերակը, եթե իրավիճակը չշտկվի:
57-ամյա Պիոլիից պահանջել են անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի թիմը գալիք մրցաշրջանում չմնա առանց Չեմպիոնների լիգայի ուղեգրի:
Իտալիայի առաջնության 21-րդ տուրից հետո «Միլանն» ու «Տորինոն» 38-ական միավորով կիսում են 5-6-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ Ստեֆանո Պիոլին թիմը գլխավորում է 2019-ի հոկտեմբերից: 2021/22 մրցաշրջանում նրա գլխավորությամբ «Ռոսոներիները» դարձել են Իտալիայի չեմպիոն: Բոլոր մրցաշարերում «Միլանը» չի հաղթել 7 խաղ անընդմեջ, իսկ Ա Սերիայում պարտվել է նախորդ 3 տուրերում։


