Logo

«Միլանը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ

18:57 / 06.04.2024Ֆուտբոլ
null

«Միլանն» Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրում ընդունեց «Լեչեին» և հաղթեց 3-0 հաշվով:

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան վինգերներ, ամերիկացի Քրիստիան Պուլիշիչն ու պորտուգալացի Ռաֆայել Լեաուն, ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն:

«Միլանը» 68 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում, 11 միավոր է զիջում առաջատար «Ինտերին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Լեչեն» 29 միավորով 13-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 31-րդ տուր

«Միլան» - «Լեչե»՝ 3-0 

Քրիստիան Պուլիշիչ, 6, Օլիվյե Ժիրու, 20, Ռաֆայել Լեաու, 57

Հեռացում՝ Նիկոլա Կրստովիչ, 45 («Լեչե»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ