Իտալական «Միլանը» դարպասապահ Անդրեյ Լունինի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է Մադրիդի «Ռեալին», հայտնում է Defensa Central:
«Ռոսոներին» ամռանը բաց է թողնելու ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանին և ցանկանում է շեշտը դնել ուկրաինացի դարպասապահի վրա ու ձեռք բերել նրան:
«Ռեալի» ղեկավարությունն իր ֆուտբոլիստի համար ակնկալում է ստանալ 25 միլիոն եվրո, բայց այս պահին իտալական կողմն առաջարկում է 15 միլիոն:
Լունինի համար պայքարում են նաև անգլիական «Ասթոն Վիլան», թուրքական «Գալաթասարայը» և Մադրիդի «Աթլետիկոն»: