Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Միլանը» միանգամից 5 գործարք է կատարել, հայտնում է «Ռոսոներիի» մամուլի ծառայությունը:
«Միլան» է տեղափոխվել «Ֆեյենորդի» մեքսիկացի հարձավկող Սանտիագո Խիմենեսը: Վարձակալական հիմունքով իտալական գրանդում հանդես կգա «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Ռիկարդո Սոտիլը: Իտալական ակումբը հնարավորություն ունի մրցաշրջանի ավարտից հետո գնելու եզրային հարձակվողի տրանսֆերային իրավունքը:
«Ռոսոներին» ձեռք է բերել նաև «Մոնցայի» կիսապաշտպան Ուորեն Բոնդոյի տրանսֆերային իրավունքը: Հակառակ ուղղությամբ է գնացել կիսապաշտպան Կևին Ձերոլին: Նա «Մոնցայում» հանդես կգա վարձակալական հիմունքով:
«Միլանից» հեռացել է հենակետային կիսապաշտպան Իսմայել Բենասերը: Ալժիրցին վարձակալությամբ կխաղա Մարսելի «Օլիմպիկում»:


