Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրի վերջին խաղում «Միլանը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Ջենոային»:
Սերժիու Կոնսեյսաուի թիմը մինչև 76-րդ րոպեն պարտվում էր 0-1 հաշվով, սակայն նախ` պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուն խփեց պատասխան գոլը, իսկ 40 վայրկյան անց մրցակցի դանիացի կիսապաշտպան Մորտեն Ֆրենդրուպը գնդակն ուղարկեց իր թիմի դարպասը:
«Միլանը» 57 միավորով 9-րդն է, 5-րդ տեղում գտնվող «Ռոմայից» հետ է 6 միավորով: «Ջենոան» 39 միավորով 13-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 35-րդ տուր
«Ջենոա» - «Միլան»` 1-2 (տեսանյութ)
Վիտինյա, 61 - Ռաֆայել Լեաու, 76, Մորտեն Ֆրենդրուպ, 77 (ինքնագոլ)