«Միլանը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց «Չելսիի» դեմ` պարտվելով 1-4 հաշվով։
Հանդիպման հակահերոսը «Ռոսոներիի» պաշտպան Անդրեյ Կուբիշն էր, որը 5-րդ րոպեին ինքնագոլ գրանցեց, իսկ 18-րդ րոպեին հեռացվեց դաշտից։
Իտալական գրանդի կազմում նորամուտը նշեց լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Նա վերջերս է Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Միլան»։
Այս խաղով երկու ակումբներն էլ ավարտեցին նախամրցաշրջանային պատրաստությունը։
Ընկերական հանդիպում
«Չելսի» (Անգլիա) - «Միլան» (Իտալիա)` 4-1 (տեսանյութ)
Անդրեյ Կուբիշ, 5 (ինքնագոլ), Ժոաո Պեդրո, 8, Լիեմ Դելափ, 67 (11մ), 90 - Յուսուֆ Ֆոֆանա, 70
Հեռացում` Անդրեյ Կուբիշ, 18 («Միլան»)


