Իտալիայի չեմպիոն «Միլանը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի արտագնա խաղերի համար նախատեսված մարզաշապիկը։
Այն սպիտակ գույնի է, իսկ դիմացի մասում 7 հորիզոնական կարմիր գիծ կա։ 7 գծերը պատահական չեն. հենց այդքան հաղթանակ է տոնել «Միլանը» Չեմպիոնների լիգայում։
«Ռոսոներիների» տեխնիկական հովանավորը Puma ընկերությունն է։



