Logo

«Միլանը» պաշտոնից ազատել է Պաուլո Մալդինիին

09:46 / 06.06.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանը» պաշտոնից ազատել է տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինիին:

Ջանլուկա Դի Մարցիոյի պաշտոնական կայքի տեղեկություններով, իտալացի լեգենդար ֆուտբոլիստի հետ հեռացել է նաև ակումբի մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարը:

Միլանյան գրանդի սեփականատեր Ջերի Կարդինալեն Մալդինիին ու Մասարին տեղեկացրել է, որ այլևս չեն մտնում ակումբի ծրագրերում: Նրա և տնօրենների միջև եղել է լուրջ կոնֆլիկտ ու տարաձայնություններ տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «Միլանը» զբաղեցրեց չորրորդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայում հասավ կիսաեզրափակիչ, որտեղ երկխաղյա դիմակայությունում պարտվեց «Ինտերին» (0-2, 0-1):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ