Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում ընդունեց առաջնության նորեկներից «Պիզային», գրացվեց 2-2 հաշիվը:
«Պիզան» մինչև խաղի հիմնական ժամանակին ավելացված երրորդ րոպեն հաղթում էր 2-1 հաշվով, սակայն Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը շվեյցարացի 20-ամյա պաշտպան Զաքարի Ատեկամեի՝ հեռվից հարվածով գոլի շնորհիվ ոչ-ոքի կորզեց:
«Միլանը» 17 միավորով մնաց առաջին տեղում, սակայն ընդամենը 2 միավորով է առաջ «Ինտերից», «Նապոլիից» և «Ռոմայից»: «Պիզան» 4 միավորով 17-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 8-րդ տուր
«Միլան» - «Պիզա»` 2-2
Ռաֆայել Լեաու, 7, Զաքարի Ատեկամե, 90+3 - Խուան Կուադրադո, 60 (11մ), Մբալա Նզոլա, 86
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


