Logo

«Միլանը» սկսել է մտածել Կոնսեյսաուին փոխարինելու մասին

15:25 / 28.02.2025• Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանը» սկսել է մտածել գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուին փոխարինող գտնելու մասին, հայտնում է Football Italia-ն:

«Ռոսոներիի» ղեկավարները դժգոհ են պորտուգալացի մասնագետի աշխատանքից և ցանկանում են պաշտոնանկ անել նրան: Կոնսեյսաուին փոխարինելու առանցքային թեկնածուն կրկին Անտոնիո Կոնտեն է: Այժմ Կոնտեի գլխավորած «Նապոլին» երկրորդն է Ա Սերիայում, իսկ «Միլանը»՝ 8-րդը:

Եթե մրցաշրջանի ավարտից հետո «Միլանը» Չեմպիոնների լիգայի գոտում չհայտնվի, ապա Կոնսեյսաուն չի շարունակի աշխատանքը:

Հիշեցնենք, որ ամռանն Անտոնիո Կոնտեն բանակցություններ էր վարում «Միլանի» հետ, բայց կողմերն այդպես էլ համաձայնության չհասան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ