«Միլանն» Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Բրիանտեո» մարզադաշտում հյուրընկալվելիս 2-4 հաշվով պարտվեց «Մոնցային»։
Տանտերերն առաջին խաղակեսի վերջնամասում Մատեո Պեսինայի ու Դանի Մոտայի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացան։
«Ռոսոներին» 53-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց սերբ հարձակվող Լուկա Յովիչը։ Դաշտում, նույնիսկ, ունենալով մեկ ֆուտբոլիստ քիչ` Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը. երկրորդ պատասխան գոլն ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը խփեց 88-րդ րոպեին։
Ուորեն Բոնդոն 90-րդ րոպեին կրկին առաջ մղեց «Մոնցային», իսկ ավելացված 5-րդ րոպեին Լորենցո Կոլոմբոն դրեց հանդիպման վերջակետը։
«Միլանը» 52 միավորով 3-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Մոնցան» վաստակեց 33 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը։
Ա սերիա, 25-րդ տուր
«Մոնցա» - «Միլան»` 4-2
Մատեո Պեսինա (11մ), 45, Դանի Մոտա, 45+6, Ուորեն Բոնդո, 90, Լորենցո Կոլոմբո, 90+5 - Օլիվիե Ժիրու, 64, Քրիստիան Պուլիշիչ, 88
Հեռացում` Լուկա Յովիչ («Միլան»), 53


