Իտալիայի առաջնության 20-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում ընդունեց «Սասուոլոյին» ու պարտվեց խոշոր՝ 2-5 հաշվով:
Տանտերերից գոլով աչքի ընկան Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Օլիվյե Ժիրուն ու բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին: «Սասուոլոյի» կազմում գոլ խփեցին ֆրանսիացի հարձակվող Գրեգորի Դեֆրելը, իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին, իտալացի հարձակվող Դոմենիկո Բերարդին, ֆրանսիացի կիսապաշտպան Արման Լորյանտեն ու բրազիլացի կիսապաշտպան Մաթեուս Էնրիկեն:
20 խաղից հետո «Միլանը» 38 միավորով չորրորդն է և 12 միավոր զիջում է առաջատար «Նապոլիին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Սասուոլոն» 20 միավորով 16-րդն է:
Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր
«Միլան» - «Սասուոլո»՝ 2-5
Օլիվյե Ժիրու, 24, Դիվոկ Օրիգի, 81 - Գրեգորի Դեֆրել, 19, Դավիդե Ֆրատեզի, 21, Դոմենիկո Բերարդի, 30, Արման Լորյանտե, 47 (11մ.), Մաթեուս Էնրիկե, 79


