Logo

«Միլանը» վաղը պաշտոնապես կներկայացնի իր հերթական նորեկին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.07.2017ՍՊՈՐՏ
6358390381 - «Միլանը» վաղը պաշտոնապես կներկայացնի իր հերթական նորեկին

«Միլանը» համաձայնության է հասել «Բայերի» կիսապաշտպան Հական Չալհանողլուի տեղափոխության առիթով: Իտալական ակումբը թուրք ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարի 20 մլն եվրո, ևս 4 մլն եվրո «Միլանը» կարող է վճարել բոնուսների տեսքով, հաղորդում է հանրահայտ լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Հաղորդվում է, որ Չալհանողլուն «ռոսոներիների» հետ կստորագրի 4 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 2,5 մլն եվրո: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը՝ հուլիսի 3-ին:

23-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի նախորդ առաջնությունում մասնակցել է 15 խաղի, դարձել 6 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: Հանդիպումների այդպիսի քիչ քանակը պայմանավորված է նրանով, որ Չալհանողլուն այս տարվա ձմռանը ստացել էր 4 ամսվա որակազրկում:

«Միլանն» ամռանն արդեն համալրվել է պաշտպաններ Ռիկարդո Ռոդրիգեսով և Մատեո Մուսակիոյով, կիսապաշտպաններ Ֆրանկ Կեսիով ու Ֆաբիո Բորինիով, ինչպես նաև հարձակվող Անդրե Սիլվայով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ