«Միլանը» որոշել է չգնել Ժոաու Ֆելիքսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ընթացիկ մրցաշրջանի ավարտին պորտուգալացի վինգերը կվերադառնա «Չելսի»։ Նա այս տարվա փետրվարից «Ռոսոներիի» կազմում հանդես է գալիս վարձավճարով։
Լոնդոնյան գրանդը նույնպես հույսեր չի կապում 25-ամյա ֆուտբոլիստի հետ և մտադիր է բաժանվել նրանից։ Ֆելիքսի ծառայություններով հետաքրքրված են թուրքական «Գալաթասարայն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող երկու ակումբներ։
Ֆելիքսը «Միլանում» 11 խաղում 1 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։


