Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն պատմել է, որ ծնկի խաչաձև կապանների երկրորդ վնասվածքից հետո կարիերան ավարտելու մտքեր է ունեցել, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Երկրորդ վնասվածքիցս հետո շատ բան է անցել իմ գլխով: Մտածել եմ կարիերաս ավարտելու մասին:
Հեշտ չէ նման վնասվածքից հետո վերադառնալը: Այդքան կարճ ժամանակում երկու անգամ նույն վնասվածքից ստանալը բարդ է: Բայց կնոջս, աղջկաս ու թիմակիցներիս օգնությամբ ես նորից այստեղ եմ»,- ասել է Միլիտաոն:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


