Logo

Միլիտաո. «Սա հերթական պայքարն է, որում կհաղթեմ»

15:40 / 10.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն «Օսասունայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի տնային խաղում (4-0) ստացած վնասվածքից հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«Շնորհակալություն բոլորին հաղորդագրությունների, աջակցության և մտահոգության համար։ Սա պարզապես հերթական պայքարն է, որում կհաղթեմ: Ես արդեն ծանոթ եմ այս ճանապարհին: Հանձնվելն իմ պատմության մաս չէ»,- գրել է 26-ամյա ֆուտբոլիստը։

Միլիտաոյի մոտ ախտորոշել են աջ ոտքի առաջին խաչաձև կապանների ամբողջական պատռվածք` երկու մենիսկի վնասվածքով: Նա վիրահատության կենթարկվի:

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը խաչաձև կաապանների պատռվածք էր ստացել նաև նախորդ տարվա օգոստոսին:

Ամենայն հավանականությամբ, Միլիտաոն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին խաչաձև կապանների պատռվածք էր ստացել և հետագայում վիրահատվել «Ռեալի» ավագ, իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը:

«Օսասունայի» դեմ խաղում վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվել են նաև բրազիլացի վինգեր Ռոդրիգոն և իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա