Logo

«Միլուոկի Բաքսը»՝ NBA-ի չեմպիոն

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 21.07.2021ՍՊՈՐՏ
E6y4XPFXEAENTne scaled - «Միլուոկի Բաքսը»՝ NBA-ի չեմպիոն

«Միլուոկի Բաքսը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակիչի վեցերորդ խաղում 105-98 հաշվով հաղթեց «Ֆինիքս Սանզին» ու դիմակայությունում հաշիվը դարձնելով 4-2՝ հռչակվեց NBA-ի չեմպիոն։

Յանիս Ատետոկումբոն խաղահրապարակի ամենաարդյունավետ խաղացողն է եղել։ Նա 50 միավոր է վաստակել։ «Միլուոկին» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հաղթող։

Ատետոկումբոն նաև ճանաչվել է եզրափակիչ փուլի ամենաարժեքավոր խաղացող։

Նշենք, որ եզրափակիչում առաջին երկու խաղերից հետո հաշիվը 2-0 էր հօգուտ «Սանզի»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ