«Միլուոկի Բաքսը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակիչի վեցերորդ խաղում 105-98 հաշվով հաղթեց «Ֆինիքս Սանզին» ու դիմակայությունում հաշիվը դարձնելով 4-2՝ հռչակվեց NBA-ի չեմպիոն։
Յանիս Ատետոկումբոն խաղահրապարակի ամենաարդյունավետ խաղացողն է եղել։ Նա 50 միավոր է վաստակել։ «Միլուոկին» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հաղթող։
Ատետոկումբոն նաև ճանաչվել է եզրափակիչ փուլի ամենաարժեքավոր խաղացող։
Նշենք, որ եզրափակիչում առաջին երկու խաղերից հետո հաշիվը 2-0 էր հօգուտ «Սանզի»։

