Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) խաղացող «Միլուոկի Բաքսն» ու կենտրոնական Սերժ Իբական նոր պայմանագիր են ստորագրել, տեղեկացնում է NBA-ի պաշտոնական կայքը:
Նոր համաձայնագրի մանրամասները չեն նշվում։
NBA-ի նախորդ մրցաշրջանում 32-ամյա Իբական «Բաքսի» կազմում մասնակցել է 19 խաղի (2-ը՝ մեկնարկից): Նրա միջին արդյունավետությունը կազմել է 7,0 միավոր և 5,3 անդրադարձ։
Հիշեցնենք, որ Սերժ Իբական այս տարվա փետրվարին է «Լոս Անջելես Կլիպերսից» տեղափոխվել «Միլուոկի Բաքս»:


