Logo

Մինամինոն խաչաձև կապանների պատռվածք է ստացել

22:57 / 22.12.2025Ֆուտբոլ
null

«Մոնակոյի» հարձակվող Տակումի Մինամինոն ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ճապոնացին վնասվածքի պատճառով փոխարինվել էր «Օսերի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում (2-1):

Ճապոնիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը կարող է բաց թողնել նույնիսկ ամռանը կայանալիք աշխարհի առաջնությունը:

Մինամինոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 խաղի, խփել չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ