Մինասը, մանկությունն ու արվեստը...
Կարևոր չէ՝ որտեղ ես աշխարհ եկել` Լոնդոնում, թե խուլ գյուղում: Կարևորը, որ դա քո հայրենիքն է, որ դու տեսել ես առաջին անգամ աչքերդ բացելով: Հետո դու կճանաչես ամբողջ աշխարհներ, բայց այն, ինչ տեսել ես մանուկ հասակում, կմնա քո ամբողջ կյանքում: Ամեն անգամ, երբ գնում եմ գյուղ, ես փնտրում եմ նախկին գյուղը, որ տեսել եմ առաջին անգամ: Ես փոքր էի, ցանկապատերն ինձ թվում էին բարձր-բարձր: Իսկ այժմ ես այդ ցանկապատերից բարձր եմ, բայց ես հուզվում եմ նրանց մոտենալով: Եթե քո մեջ նման հուզմունք չկա, չի լինի նաև արվեստ:
Ինչպես այրվեցին Մինասի կտավները...
1972-ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արվեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավելի ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։
Առեղծվածային մահը...
Մինաս Ավետիսյանը մահացել է առեղծվածային ավտովթարից, որի մանրամասները մինչ այսօր պարզված չեն:
Հայ նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության` փետրվարի 24-ին մահացել: Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված: