Դահուկավազքի Հայաստանի հավաքականի առաջատար Միքայել Միքայելյանը Ֆրանսիայի Լե Ռուս քաղաքում մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին և գրանցել կարիերայի լավագույն արդյունքը։
25-ամյա մարզիկը մասնակցել է 10կմ ազատ ոճի մրցմանը՝ եզրագիծը հատելով 30-րդը։ Նա վաստակել է 53,35 միավոր։ Միքայելյանը հունվարի 19-ին 20կմ դասական ոճի մրցապայքարում էլ զբաղեցրել է 52-րդ տեղը։