Logo

«Միրանդեսն» անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչի առաջին խաղում հաղթեց «Ռեալ Օվիեդոյին»

23:05 / 15.06.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգա 2-ի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչի առաջին խաղում «Միրանդեսը» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Ռեալ Օվիեդոյին»։

85-րդ րոպեին հյուրերը կարող էին խուսափել պարտությունից, բայց Սանտիագո Կոլոմբատոն չկարողացավ գոլով աչքի ընկնել 11-մետրանոցից։

Լա լիգայի ուղեգրի ճակատագիրը կվճռվի պատասխան խաղում, որը կկայանա մայիսի 21-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։ Հանդիպումը կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Լա լիգա 2, անցումային փլեյ-օֆֆ, եզրափակիչ, առաջին խաղ

«Միրանդես» - «Ռեալ Օվիեդո»` 1-0 (տեսանյութ)

Ալբերտո Ռեյնա, 3

Չիրացված 11-մետրանոց` Սանտիագո Կոլոմբատո («Ռեալ Օվիեդո»)

Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ