Միրչա Լուչեսկուն 80 տարեկան 1 ամսական 7 օրականում դարձել է ազգային հավաքականների պատմության մեջ ամենատարեց գլխավոր մարզիչը, հաղորդում է Opta-ն:
Ռումինիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը գերազանցել է ուրուգվայցի Ռոկե Մասպոլիի` 1997 թվականին գրանցած ռեկորդը: Նա 80 տարեկան 1 ամսական 4 օրականում էր խաղ անցկացրել ազգային հավաքականի ղեկին:
Ի դեպ, Լուչեսկուի համար ռեկորդային խաղում ռումինացիները 0-3 հաշվով պարտվել են Կանադայի ազգային հավաքականին: Բուխարեստում կայացած խաղն ընկերական էր:


