Հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը գլխավորել է ֆրանսիական «Կանը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
61-ամյա մասնագետը նախորդ տարվա հոկտեմբերին հեռացվել էր «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Մոնպելյեն» մարզում էր 2023թ. փետրվարից։ Միշել Տեր-Զաքարյանը թիմը գլխավորել էր նաև 2017-2021թթ.։
«Կանը» հանդես է գալիս Լիգա 2-ում և մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:


