Logo

Միտրովիչի հեթ-տրիկն ու «Ալ Հիլյալի» չորրորդ անընդմեջ հաղթանակն Ասիայի ՉԼ-ում

23:59 / 04.11.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի չեմպիոն և գավաթակիր «Ալ Հիլյալն» Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում ընդունեց իրանական «Էսթեղլալին» և հաղթեց 3-0 հաշվով:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը: 58-րդ րոպեին տանտերերի կազմում խաղադաշտ դուրս եկավ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու, հարձակվող Նեյմարը:

Սա պորտուգալացի Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմի չորրորդ անընդմեջ հաղթանակն է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում:

Ասիայի Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

«Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա) - «Էսթեղլալ» (Իրան)` 3-0

Ալեքսանդր Միտրովիչ, 15, 33, 74

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա