Անգլիական «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդար Միտրովիչը ճանաչվել է Սերբիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Սերբիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:
28-ամյա հարձակվողը 2022 թվականին Սերբիայի հավաքականի կազմում խփել է 8 գոլ, որոնցից 2-ը՝ ԱԱ-2022-ում, որտեղ թիմը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը:
Միտրովիչը 76 պաշտոնական խաղում խփած 51 գոլով Սերբիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է: Սա նրա երկրորդ տարվա լավագույնի մրցանակն է, առաջինը նվաճել է 2018 թվականին: Մրցանակին ավելի շատ արժանացել է միայն Դուշան Տադիչը՝ 3 անգամ:


