Logo

Mix Fight 58-ը հետաձգվել է

19:45 / 09.09.2025Խառը մենամարտեր
Պաշտոնական
null

Երևանում նախատեսված Mix Fight 58 միջազգային մրցաշարը հետաձգվել է, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Միջազգային մի շարք հեռուստաընկերությունների Հեռարձակման հետ կապված, ինչպես նաև որոշ տեխնիկական խնդիրներով պայմանավորված` սեպտեմբերի 13-ին նախատեսված մրցաշարը հետաձգվել է մոտ մեկ ամսով։

«Իր երկարամյա գործունեության ընթացքում Mix Fight-ը մշտապես դրսևորել է բարձր պրոֆեսիոնալիզմ` մրցաշարեր անցկացնելով տարբեր երկրներում։

Mix Fight մրցաշարերին մշտապես մասնակցել են անվանի մարզիկներ, եղել են բազմաթիվ դիտարժան մենամարտեր։ Այս անգամ տարբեր գործոնների պատճառով ստիպված ենք հետաձգել Mix Fight 58-ը։ Մեր խոստացած մարզական մեծ շոուն տեղի կունենա ավելի մեծ իրադարձություններով։

Սպասեք լավ նորությունների։ Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը»,- նշել է Հայաստանի Միքս Ֆայթ ֆեդերացիայի նախագահ Վարդան Մնացականյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ