Logo

Մխիթարյանը մոտ է շարք վերադառնալուն

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
21:40 / 29.08.2022• ՍՊՈՐՏ
Մխիթարյան- վնասվածք

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը շարունակում է ապաքինվել մկանային վնասվածքից, մոտ է շարք վերադառնալուն, հաղորդում է Tuttosport-ը:

33-ամյա ֆուտբոլիստը նախօրեին մասնակի մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ, այնուհետև անցել է վնասվածքից ապաքինման անհատական ծրագրին: 

Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել «Սպեցիայի» ու «Լացիոյի» դեմ Ա Սերիայի խաղերը, ըստ ամենայնի՝ չի մասնակցի նաև օգոստոսի 30-ին «Կրեմոնեզեի» դեմ հանդիպմանը, սակայն կարող է խաղադաշտ վերադառնալ սեպտեմբերի 3-ին կայանալիք միլանյան դերբիում։

Այս ամռանն իտալական «Ռոմայից» հեռացած Մխիթարյանն «Ինտերի» կազմը համալրել էր ազատ գործակալի կարգավիճակում: Կողմերի պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: «Ինտերի» կազմում Հենրիխն Ա Սերիայում անցկացրել է 1 խաղ, արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել:

Լուկակուն վնասվածք է ստացել, մասնակցությունը դերբիին հարցականի տակ է

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ