Միլանի «Ինտերի» նորեկ, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում էր իրեն պահել հռոմեական թիմում։ 33-ամյա ֆուտբոլիստը 3 տարի «Ռոմայում» անցկացնելուց հետո հուլիսի 2-ին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել էր «Ինտեր»:
«Ես ափսոսում էի «Ռոմայից» հեռանալու համար: Այնտեղ անցկացրեցի 3 հիանալի տարի և նվաճեցի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, բայց ես 33 տարեկան եմ և ցանկանում եմ հաղթել: Ճիշտ է, Մոուրինյոն ցանկանում էր ինձ պահել «Ռոմայում», բայց դա այն էր, ինչ ցանկանում էին ակումբում բոլորը։
Դա լավ էր և՛ ինձ, և՛ «Ռոմայի» համար, քանի որ այժմ նրանք ձեռք են բերել Դիբալային։ Շատ ուրախ եմ ակումբի համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Calciomercato-ն։
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել էր 106 հանդիպում, դարձել 29 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: «Ինտերի» հետ նա կնքել է 2 տարվա պայմանագիր։


