Logo

Մխիթարան. «Մենք կրկին ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ»

10:40 / 21.02.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ տնային հաղթանակը:

«Մենք դեռ մեկ հանդիպում էլ ունենք: 1-0 հաշիվը դեռ ոչինչ չի նշանակում՝ նույնիսկ, եթե հաղթելը հաճելի էր: Մենք բավականին պահեր ստեղծեցինք, որպեսզի գոլ խփենք, սակայն գիտեինք, որ խաղում ենք ուժեղ և լավ պաշտպանվող մրցակցի դեմ:

Մադրիդ ենք մեկնելու առավելությամբ, բայց ստիպված ենք նորից հաղթել: Պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի շարունակենք ճանապարհը: Մենք կրկին ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ»,- ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ հարցազրույցում նշել է 35-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ «Ինտեր» - «Աթլետիկո» խաղի միակ գոլը 79-րդ րոպեին խփել էր փոխարինման մտած ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը, որը ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել «Ինտերի» մեկնարկային կազմում և փոխարինվել էր 72-րդ րոպեին: Պատասխան հանդիպումը կկայանան մարտի 13-ին Մադրիդում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ