Logo

Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի` իրեն ուղղված ուղերձին

16:24 / 16.06.2025Ֆուտբոլ
null

Sportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել իրեն ուղղված` ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։

Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ներաձուրիի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է տաքսու հայ վարորդի, որը հայերեն ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։

Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուին և ցույց տվել նրան վարորդի ուղերձը։ Հայ ֆուտբոլիստը պատասխանել է. «Շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ` լավ եք, մի օր կհանդիպենք»։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն այժմ «Ինտերի» հետ ԱՄՆ-ում է և պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությանը։ Միլանյան գրանդը մրցաշարի E խմբում է ու հունիսի 18-ին պայքարը կսկսի մեքսիկական «Մոնտերեյի» դեմ խաղով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ