Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ (ՀՖՖ-ի անցկացրած քվեարկությամբ) և Հայաստանի Հանրապետությունն աշխարհում լավագույնս հանրահռչակած մարզիկ (ԿԳՄՍ նախարարության անցկացրած քվեարկությամբ) ճանաչվելու կապակցությամբ գրառում է կատարել սոցցանցերում:
«Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին ինձ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած Մարզիկ և Հայաստանի Լավագույն Ֆուտբոլիստ ճանաչելու համար: Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»,- գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը:
Հիշեցնենք, որ 35-ամյա Մխիթարյանը կարիերայում 12-րդ անգամ է ճանաչվել Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:


