Logo

Մխիթարյան. «Եթե «Ինտերը» նվաճի Սկուդետոն, կերգեմ Ալ Բանոյի երգը»

21:27 / 17.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոստացել է երգել իտալացի տենոր Ալ Բանոյի երգը, եթե «Ներաձուրիներն» ընթացիկ մրցաշրջանում նվաճեն Իտալիայի Ա Սերիայի չեմպիոնի տիտղոսը:

«Երազում եմ հաղթել 20-րդ Սկուդետոն «Ինտերի» համար: Եթե դա տեղի ունենա, ապա կերգեմ Ալ Բանոյի երգը: Ամեն ինչ հնարավոր է, դեռ 17 խաղ կա և մենք փորձում ենք կրճատել միավորների տարբերությունը:

18 օրում երկու դերբիում հաղթանակը սենսացիա էր: Մենք ուրախ ենք, որ Միլանը սև և կապույտ է»,- 34-ամյա Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ինտերը» 44 միավորով երկրորդ տեղում է և 15 միավոր է զիջում առաջատար «Նապոլիին»: Հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 28 պաշտոնական խաղի, խփել 2 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ