Logo

Մխիթարյան. «Հաղթանակով ենք մուտք գործում 2025 թվական»

23:51 / 28.12.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ինտերի» հետ տարին հաղթանակով ավարտելուց հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«Հաղթանակով ենք մտնում 2025 թվական»,- գրել է 35-ամյա կիսապաշտպանը:

Իտալիայի գործող չեմպիոնն Ա սերիայի 18-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Կալյարիին»:

Մխիթարյանը մեկնարկից է խաղադաշտից դուրս եկել, փոխարինվել 80-րդ րոպեին:

«Ինտերը» 17 խաղից հետո 40 միավորով հավասարվել է առաջատար Բերգամոյի «Ատալանտային», որը նույնքան հանդիպում է անցկացրել: «Կալյարին» 18 խաղից հետո 14 միավորով 18-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա