Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի հերթական հանդեսի շրջանակում հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ին, այն ցուցադրվել է «Ֆասթ Սպորտ»-ի եթերում:
««Բարսելոնայի» դեմ հեշտ չի լինելու, քանի որ նրանք ունեն շատ երիտասարդ և տաղանդավոր թիմ՝ մի քանի շատ փորձառու խաղացողներով։ Շատ հետաքրքիր է լինելու, քանի որ կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները միշտ հիանալի են խաղալու և դիտելու համար: Մենք հույս ունենք, որ կկարողանանք մեր լավագույն խաղը ցուցադրել և հիանալի երկու հանդիպում անցկացնել` փորձելով դուրս գալ եզրափակիչ:
Մեզ համար յուրաքանչյուր խաղ շատ կարևոր է. կարևոր չէ՝ դուք խաղում եք Չեմպիոնների լիգայո՞ւմ, Իտալիայի առաջնությունո՞ւմ, թե՞ Իտալիայի գավաթում:
Դժվար մրցաշրջան է։ Մենք ուզում ենք տիտղոս նվաճել այս մրցաշրջանում, քանի որ ունենք հիանալի կազմ, հիանալի թիմ։
Ես չորս տարի չեմ խաղացել իմ երկրի ազգային հավաքականում: Երբ խաղում էի, միշտ ունեի եռանդ, կիրք և խաղերում հաղթելու կամք: Հայաստանի նման երկրի համար հաղթելն ամեն ինչ էր։ Ակումբում լինելը մի փոքր այլ է, քանի որ դու ունես միջազգային շատ խաղացողներ, և բոլորը փորձում են ներկայացնել իրենց երկիրը: Ես նրանցից մեկն էի, նույնն էի անում և ուրախ եմ, որ ներկայացրել եմ Հայաստանն Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում և Ուկրաինայում»,- ասել է 36-ամյա ֆուտբոլիստը:
«Ֆասթ Մեդիա»-ն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պաշտոնական և բացառիկ հեռարձակողն է Հայաստանում:
«Բարսելոնա» - «Ինտեր» կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղը տեղի կունենա ապրիլի 30-ին Կատալոնիայում, ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:


