Logo

Մխիթարյան. «Կարևոր հաղթանակ էր առաջին խաղում» (ֆոտո)

09:27 / 23.02.2023ՍՊՈՐՏ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում պորտուգական «Պորտուի» նկատմամբ հաղթանակից հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«Կարևոր հաղթանակ էր առաջին խաղում՝ այսօր երեկոյան տանը»,- գրել է 34-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն «Ինտերի» մեկնարկային կազմում էր դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել էր 72-րդ րոպեին:

«Ինտերը» տնային խաղում 1-0 հաշվով հաղթանակ էր կորզել, 86-րդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել փոխարինման դուրս եկած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին Պորտուգալիայում:

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ