Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել՝ արտահայտելով իր տպավորությունները «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի խաղում հաղթանակից հետո:
«Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական, ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը:
Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև ու կապույտ երանգներով», - գրել է Հենրիխը, որը միլանյան թիմի հետ 2-րդ անգամ է դուրս գալիս մրցաշարի եզրափակիչ: