Logo

Մխիթարյան. «Նա ինձ համար հոր պես է»

20:20 / 14.10.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

«Ինձագին ինձ համար հոր պես է։ Նա ինձ երկրորդ երիտասարդություն է պարգևել:

Մայիսին մարդիկ ավելի շատ խոսում էին նրա հավանական հեռանալու, քան մեր` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելու մասին։ Դա մեզ մի փոքր շփոթեցնում էր, քանի որ մտածում էինք. «Ներեցե՛ք, մենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ենք, իսկ դուք տարօրինակ մտքեր ունեք»»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուն։

Ինձագին միլանյան գրանդը մարզել է 2021-2025 թվականներին։ Նա 2025թ. հունիսին գլխավորեց սաուդյան «Ալ Հիլալը»։

Իտալիայի Ա Սերիայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև` 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ