Logo

Մխիթարյան. «Պետք է շարունակենք նույն ոգով»

12:05 / 15.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում պորտուգալական «Պորտուի» հետ գոլազուրկ ոչ-ոքիին և հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուն:

«Մենք միշտ կարող ենք երազել և ցանկանում ենք անել առավելագույնը մեր ուժերի սահմաններոմ: Սա մեծ հնարավորություն է, քանի որ «Ինտերը» երկար ժամանակ չէր հասել մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Առջևում երկու շատ դժվար խաղեր կան, բայց մենք պետք է կենտրոնանանք ու շարունակենք նույն ոգով: Գիտեինք, որ «Պորտուի» դեմ խաղը դժվար է լինելու, ցանկանում եմ շնորհավորել թիմակիցներիս, քանի որ ծանր պայքար մղեցինք:

Մենք պետք է պայքարենք մինչև վերջ, գիտենք, որ սա մեծ հանդիպում է լինելու, սակայն մենք միշտ փորձում ենք լավագույնս ելույթ ունենալ նման խաղերում և հույս ունեմ, որ այս արդյունքը մեզ վստահություն կհաղորդի»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը մասնակցել էր ամբողջ խաղին: 34-ամյա կիսապաշտպանը 50-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում, 14-րդը՝ գլխավոր եվրագավաթի փլեյ-օֆֆում: Մխիթարյանը դարձավ հետխորհրդային երկրների 15-րդ ֆուտբոլիստը, որը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում հատում է 50 խաղի շեմը։

Առաջին խաղում «Ինտերը» «Պորտուին» հաղթել էր 1-0 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Սիմոնե Ինձագիի թիմի մրցակիցը կորոշվի վիճակահանությամբ, որը կկայանա մարտի 17-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ