«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լեսթերի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի այս մրցաշրջանի ելույթներից և կիսվել այսօրվա խաղի սպասելիքներով:
«Կարծում եմ այս տարի մենք ավելի շատ հաղթանակներ կունենանք: Անցած տարի մենք շատ ոչ ոքի հանդիպումներ ունեցանք: Ստեղծում էինք հնարավորություններ, բայց հաջողության չէինք հասնում: Կարծես թե անցած տարի բախտ չունեինք: Կամ էլ բախտ ունեինք միայն Եվրոպա լիգայում: Այս մրցաշրջանը շատ լավ ենք սկսել, բայց առջևում դեռ 36 խաղ կա»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը:
Խոսելով «Լեսթերի» հետ հանդիպման մասին Մխիթարյանն ասել է.
«Նրանք շատ բարդ մրցակից են, ամեն անգամ դժվար է խաղալ «Լեսթերի» դեմ: Նրանք լավ են սկսել մրցաշրջանը, չնայած պարտվել են առաջին խաղում: Այս խաղը պարտավորեցնող է, քանի որ մենք ենք գլխավորում մրցաշարային աղյուսակը»:
«Մանչեսթեր Յունայթեդը» կհուրընկալի «Լեսթերին» այսօր: Մեկնարկը 20-30-ին է:

