Logo

Մխիթարյան․ «Ուրախ եմ շարունակել ճանապարհորդությունս «Ինտերի» հետ»

21:55 / 30.12.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» հետ նոր պայմանագիր կնքելուց հետո կիսվել է տպավորություններով։

«Ողջույն ինտերիստաներ։ Ուրախ եմ երկարաձգել պայմանագրիս ժամկետը և շարունակել ճանապարհորդությունս մինչև 2026 թվականը։ Մաղթում եմ ձեզ ուրախ Նոր տարի։ Միշտ առաջ, «Ինտեր»»,- ակումբի սոցցանցերում հրապարակված տեսանյութում ասել է 34-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգել էր 2 տարով՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականի ամռանը «Ռոմայից» է տեղափոխվել «Ինտեր», որի կազմում անցկացրել է 73 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: 

«Ինտերի» կազմում հայ կիսապաշտպանը նվաճել է 2 տիտղոս՝ դառնալով Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև նախորդ մրցաշրջանում խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ